ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
"Ինեկո օնլայն" էլեկտրոնային համակարգի շահագործման հետ կապված ցանկացած հարցով կարող
եք դիմել Բանկի հաճախորդների սպասարկման կենտրոն`+37410 510-510 հեռախոսահամարով,
[email protected]
էլեկտրոնային փոստի հասցեով կամ "Ինեկո օնլայն" էլեկտրոնային համակարգի փոստային ծառայության
միջոցով:
Օգտագործողի կասեցում
Կասեցման դեպքերը
- "Ինեկո օնլայն" էլեկտրոնային համակարգը թույլատրում է 3 անհաջող մուտքի փորձ կատարել:
Երեքից ավել անհաջող փորձ կատարելու դեպքում տվյալ օգտագործողի մուտքի իրավունքը մեխանիկորեն
կասեցվում է:
- Բանկը կարող է նաև առանց նախապես տեղեկացնելու կասեցնել օգտագործողի մուտքի իրավունքը`
հիմնվելով Բանկային հաշվի ծառայության պայմանագրի համապատասխան պայմանների վրա:
- Դուք կարող եք ինքնուրույն կասեցնել Ձեր օգտագործողի մուտքի իրավունքը կամ այն օգտագործողների
մուտքի իրավունքը, որոնք իրավունք ունեն կառավարել Ձեր հաշիվները:
Կասեցման և ապակասեցման կարգը
- Օգտագործող(ներ)ի մուտքի իրավունքի կասեցման և ապակասեցման համար անհրաժեշտ է դիմել
Բանկ հետևյալ միջոցներից որևէ մեկով.
-
- հեռախոսային կապի միջոցով` +37410 510-510
- "Ինեկո օնլայն" էլեկտրոնային համակարգի փոստի միջոցով,
- այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:
- Հեռախոսային կապի միջոցով դիմելու դեպքում Բանկը կիրականացնի դիմողի նույնականացում`
համոզվելու համար, որ դիմողը իրավունք ունի կատարելու օգտագործողի կասեցում կամ ապակասեցում:
Նույնականացման ժամանակ Բանկը կարող է դիմողից հարցում կատարել վերջինիս անձնական և/կամ
այլ նույնականացման տվյալների վերաբերյալ: